Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի ոչ կանոնավոր ընդունման, սննդի և ալկոհոլային խմիչքների չարաշահումների հետ։


«Ռիսկային խմբում են սրտի իշեմիկ հիվանդություն, քրոնիկ սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա ունեցող անձիք։ Մեծ ծավալով ընդունած սնունդը կարող է բերել հարաբերական սնուցման խանգարման գրեթե բոլոր օրգան համակարգերում, այդ թվում՝ սրտի։ Ուստի, սիրտանոթային խնդիր ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում տոն օրերին օգտագործել դյուրամարս սնունդ՝ փոքր չափաբաժիններով»։


Սրտաբանը խորհուրդ  է տալիս սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց հրաժարվել կենդանական ճարպով հարուստ սննդամթերքից, ինչպես նաև սահմանափակել աղի չափաբաժինը։


«Հարկ է նախապատվությունը տալ բանջարեղենին և մրգերին։ Այդ ամենի հետ մեկտեղ չմոռանալ ալկոհոլային խմիչքների չարաշահման վնասակար ազդեցությունների մասին։  


Չնայած տարածված այն կարծիքին, թե կոնյակը բարերար ազդեցություն ունի սրտի համար, պետք է հաշվի առնել նաև առիթմիաների առաջացման հավանականությունը»։


Սրտաբանն ընդգծեց, որ տոն օրերին սիրտանոթային խնդիրներ ունեցող անձիք, երբեմն, դեղերի չընդունելը արդարացնում են ալկոհոլի ընդունման հավանականությամբ, ինչը սխալ է։


«Ինչպես արդեն նշեցինք, ալկոհոլը պետք է խիստ սահմանափակել, սակայն ալկոհոլի ընդունման պատճառով անհրաժեշտ դեղորայքի ընդհատումը կրկնապատկում է սխալը, ինչը հղի է սիրտանոթային սուր պատահարների առաջացման վտանգով, որոնցից են՝ հիպերտոնիկ կրիզը, սրտամկանի սուր ինֆարկտը, գլխուղեղի կաթվածը»։  


Բժիշկը նաև հավելեց, որ ալկոհոլային խմիչքներից բացի, հարկ է ուշադրություն դարձնել նաև զովացուցիչ ըմպելիքներին, որոնք կարող են ծանրաբեռնել օրգանիզմը հեղուկի մեծ ծավալով, իսկ որոշ դեպքերում նաև բերել ընդունող դեղորայքի դեղաչափի անկանխատեսելի տատանմանն արյան մեջ։


«Այս առումով տիպիկ օրինակ` է թուրինջի հյութի հակազդեցությունը հակաագրեգանտ, հակակոագուլիանտ /արյուն ջրիկացնող/ դեղերի հետ, թեև հանուն արդարության պետք է նշել, որ թուրինջը հարուստ է վիտամիններով և օգտակար միկրոէլեմենտներով»։


Ամփոփելով զրույցը՝ սրտաբանը խորհուրդ տվեց սիրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներին, որոնք պատրաստվում են Ամանորը դիմավորել երկրից դուրս, խուսափել խիստ տարբեր կլիմայական պայմաններ ունեցող երկրներ մեկնելուց։   


«Սիրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներին խորհուրդ չի տրվում կտրուկ փոխել եղանակային պայմանները՝ խախտելով կենսական ցիկլը։ Այդ օրերին ընդունված և ցանկալի են համարվում թռիչքները դեպի տաք երկրներ, սակայն ջերմաստիճանային, խոնավության, մագնիսական դաշտի կտրուկ փոփոխությունները կարող են բերել հիմնական հիվանդության սրացման, հատկապես մետիոզգայունություն ունեցող մարդկանց մոտ։  Ճամփորդություն պլանավորելուց առաջ հարկ է խորհրդակցել բուժող բժշկի հետ։


Հիշեք, որ առողջությունը դեռ ամեն ինչ չէ, սակայն ամեն ինչ ոչինչ է, եթե չկա առողջություն»։ 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ